Հայկական ֆուտբոլի պատմության գլխավոր մարզադաշտը` «Հրազդանը» ներկայումս գտնվում է սարսափելի վիճակում:
Այդ ստադիոնում վաղուց ֆուտբոլային խաղեր չեն անցկացվում, իսկ ներկայիս սեփականատերերն այն անմխիթար վիճակում են պահում:
Ներկայացնում ենք «Հրազդան» մարզադաշտի վերջին լուսանկարը, որում երևում է խոտածածկի խայտառակ վիճակը և տրիբունաներում հանված աթոռների թափուր տեղերը:
Լուսանկարը` Դավիթ Մարտիրոսյանի («Ֆուտբոլ Պլյուս»)