TotalFootball.am


12.06.18 01:08

Մխիթարյան. «Եթե գլուխդ դատարկ է, չարժե անգամ մտածել ֆուտբոլ խաղալու մասին»


Թե ինչու է իրեն անհրաժեշտ իր փոքր կրկնօրինակը, ինչն է միավորում Չավիին ու Ռոնալդուին, և կիսվել է գաղտնիքով՝ ինչպես հաջողության հասնել՝ խաղալով Եվրոպայում, РИА Новости-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի Ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Աշխարհի առաջնության համար Մխիթարյանը Մոսկվա մեկնել է հաշված օրերով՝ այդ առիթով նկատելով՝

- Հաճույքով կհետևեի եզրափակչին՝ տրիբունայում նստած, բայց գրաֆիկը թույլ չի տալիս: «Արսենալը» այդ ժամանակ արդեն սկսում է առաջին մարզական հավաքը Սինգապուրում, և ես պետք է լինեմ թիմի հետ:

- Որքան ինձ հայտնի է՝ անգլերենը, որը դուք սովորեցիք, երբ երկու տարի առաջ տեղափոխվեցիք «Մանչեսթեր Յունայթեդ», ձեր արդեն 6-րդ լեզուն էր: Ձեր ինչի՞ն է պետք այդքանը:

- Այստեղ, կարծես, պետք է մի փոքր այլ կերպ անել հարցադրումը: Ինձ պետք չէին 6 լեզուները, բայց այդպես կյանքը դասավորվեց: Ծնվել եմ Հայաստանում, և ամենաառաջին լեզուս, հասկանալի է, հայերենն էր, հետո մեր ողջ ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, ուր հրավիրվել էր հայրս, և ես բավականին արագ սկսեցի խոսել ֆրանսերեն: Ռուսերենը տատիկիցս եմ սովորել, պորտուգալարեն սկսեցի սովորել, քանի որ մի ժամանակ չորս ամիս ապրել եմ Բրազիլիայում, գերմաներեն գիտեմ, քանի որ խաղացել եմ Բունդեսլիգայում, դե իսկ հիմա ստիպված եմ խոսել անգլերեն: Ընդ որում, յուրաքանչյուր նոր լեզու տրվում է ավելի հեշտ, քան նախորդը:

- Շատ անգամ է առիթ եղել ձեր մասին լսելու որպես անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստի: Դրա համար, երևի, ձեր ֆուտբոլային կարիերան այդքան արագ էլ գնաց դեպի բարձունք:

- Դուք հավատում եք, որ սպորտում այդպես լինո՞ւմ է:

- Ոչ, դրա համար էլ ցանկանում էի հարցնել՝ որքան ջանք եք գործադրում, որ այսքան տարի հաջող խաղաք բարձր մակարդակով:

- Շատ: Որքան ինձ հիշում եմ, միշտ մարզումների վրա շատ ժամանակ եմ անցկացնում: Դրա պատճառով անգամ ընկերներիս հետ տարաձայնություններ են եղել: Նրանք միշտ ինձ մեղադրում էին այն բանի մեջ, որ իրենց հետ չեմ հանդիպում, երեկույթների չեմ գնում, որոնց ինձ հրավիրում են, չեմ հետաքրքրվում իրենց կյանքով, և բավականին դժվար էր բացատրելը, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Եվ որ իրենք նույնպես պետք է ինձ հասկանան:

- Հասկանո՞ւմ էին:

- Այո: Դա այնքան էլ շուտ չի եղել, բայց ընկներներս խոստովանեցին, որ ես ճիշտ էի՝ ընտրելով ֆուտբոլը: Հիմա նույնիսկ հպարտանում են ինձնով: Ոչ մի նեղացածություն արդեն չկա:

- Իսկ պատահե՞լ է, որ ասեն՝ այդ ո՞ւր, տղա:

- Այդպիսի բան էլ է եղել: Բայց դրան ես երբեք ուշադրություն չեմ դարձրել: Գլխավորը, ես ինքս միշտ իմացել եմ՝ ինչ եմ ուզում: Հիմա էլ գիտեմ: Հանուն այն բանի, որ իրականացնեմ ամենը, ինչ մտածել եմ, ես պատրաստ եմ զոհել ինչ-որ հաճույքներ՝ որքան պետք լինի:

- Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են նման հեշտությամբ պատրաստ զոհողությունների գնալ:

- Դե դա՝ նայած, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են:

- Ինձ համար ֆուտբոլում երկու հակակրելի ֆուտբոլիստ կա՝ Չավին, որը երբեք աչքի չի ընկել, այսպես ասենք, չափազանց ֆիզիկական տվյալներով, և Կրիշտիանու Ռոնալդուն, որի մարմնում յուրաքանչյուր մկանը բազմիցս լցված է: Այդքան մանրակրկիտ խնամքը սեփական մարմնին ֆուտբոլիստին իրական առավելությո՞ւն է տալիս:

- Ես կխոսեի ոչ այդ տեսանկյունից: Այլ այն մասին, թե ինչն է միավորում այդ երկու ֆուտբոլիստներին: Չէ՞ որ ֆուտբոլը խաղում են ոչ ոտքերով ու ոչ էլ մարմնով: Այլ առաջին հերթին գլխով: Որքան արագ եք դուք կամ, հակառակը՝ դանդաղ, արդեն երկրորդ հարցն է: Ավելի կարևոր է այն, թե որքան արագ ես դու մտածում խաղադաշտում: Չավին աշխարհի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է, բայց մտածելու արագությամբ ես չեմ կարող որևէ մեկին դնել նրա կողքին: Ռոնալդուն անհավանական արագ է վազում: Եվ նրա այդ որակի տակ ոչ բոլորն են նկատում, որ ինչ դիրք էլ նա ընտրի խաղադաշտում, այն միշտ ճիշտ է: Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եմ խոսում: Մարդը կարող է լինել հաղթանդամ, բնությունից ունենալ ֆուտբոլի համար բազմաթիվ կարևոր որակներ, բայց եթե նրա գլուխը դատարկ է, չարժե անգամ սկսել խաղալ:

- Կարիերայի ո՞ր պահից դուք սկսեցիք հասկանալ, որ ավելին եք ուզում, քան նրանք, ովքեր ձեզ շրջապատում են:

- Ինձ թվում է՝ ես միշտ այդպիսին եմ եղել: 7 տարեկանից, երբ դեռ նոր սկսել էի մարզվել: Ես միշտ երազել եմ խաղալ թոփ-ակումբում: Ինձ շատ շատերն էին ասում, որ փոքր եմ, որ այնքան էլ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ:

- Բայց եթե ձեռքը դնեք սրտին, դա իսկապես այդպես է չէ՞:

- Ես դա հասկանում էի ու անգամ չէի փորձում որևէ մեկի հետ վիճել: Պարզապես ասում էի, որ կշարունակեմ աշխատել: Նաև ինքս ինձ վրա: Դե իսկ կստացվի, թե չէ, այլ հարց է: Անգամ եթե չստացվեր, չեմ կարծում, թե երբևէ կզղջայի այն աշխատանքի համար, որն արել էի: Առնվազն կիմանայի, որ շատ եմ փորձել անել անհնարինը:

- Ձեր ինչի՞ն է պետք սեփական խաղալիքը:

- Դա ինձ չի պետք, դա երեխաների համար է: Գիտեմ, որ իմ երկրում շատ երեխաների համար ես օրինակ եմ, բայց նրանցից շատերը երբեք չեն հանդիպի ինձ հետ: Թող նրանք ունենան գոնե իմ փոքրիկ կրկնօրինակը խաղալու համար: Փոքրիկ Հենրիխ Մխիթարյան:

- Երբևէ առիթ ունեցե՞լ եք ցավելու, որ կյանքից չափազանց վաղ հեռացած ձեր հայրը չհասցրեց տեսնել՝ ինչպես եք ֆուտբոլ խաղում:

- Ես անընդհատ մտածել եմ այդ մասին, հիմա էլ երբեմն մտածում եմ: Բայց գիտե՞ք, ես պարզապես վստահ եմ, որ հայրս շարունակում է ինչ-որ տեղ վերևից հետևել ինձ: Եվ որ նա հպարտանում է ինձնով:

- Ի՞նչն է ձեզ համար ամենահետաքրքիրը այս Աշխարհի առաջնությունում:

- Ի՞նչ իմաստով:

- Ուղիղ: Օրինակ, կօգտագործի՞ արդյոք Մեսսին աշխարհի չեմպիոն դառնալու իր վերջին շանսը:

- Ես ֆուտբոլը չեմ ընկալում այդպիսի նեղ – անհատական առանցքով: Ինձ այն հետաքրքիր է ամբողջությամբ: Ուզում եմ տեսնել գեղեցիկ խաղ, հարձակվողական ոճ: Եթե այդ ամենը լինի, Աշխարհի առաջնությունը, հավանաբար, կդառնա շատ ու շատ հետաքրքիր:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1