TotalFootball.am


14.06.18 00:46

Մխիթարյանի հետ՝ ամեն ինչի մասին մի քիչ


ԱԱ-2018-ի պաշտոնական բանկի՝ «Ալֆա-Բանկի» հրավերով կայանալիք  ֆուտբոլային գլխավոր իրադարձությունից առաջ Ռուսաստան էին ժամանել մոլորակի 10 գլխավոր աստղերը: Նրանք մասնակցել են «Ալֆա-Բանկի» հաճախորդների մանկական ֆուտբոլային մրցաշարին:

Նրանցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: «Նա խելացի է, խոսում է 6 լեզուներով, զբաղվում է բարեգործությամբ ու, որքան էլ ինքը ժխտի, Հայաստանի ու ողջ նախկին ԽՍՀՄ-ի խաղաղության դեսպանն է համարվում: Դրա համար էլ 10 րոպեի ընթացքում մենք միայն խաղի մասին չէ, որ խոսեցինք»,- գրում է «Чемпионат.com»-ը:

Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար:

-Աշխարհի առաջնությանը ներկա լինելու շատ առաջարկներ եմ ստացել,- սկսեց Հենրիխը, որի հետ մենք հանդիպեցինք Կրեմլի մոտ գտնվող հյուրանոցում,- բայց չեմ կարող: Ուզում եմ Հայաստանում ժամանակս անցկացնել՝ ընտանիքիս ու ընկերներիս հետ միասին:

-Ձեր շրջապատը Հայաստանի վերնախա՞վն է:

-Ոչ, բակի երեխաները կամ այն թիմակիցներս, որտեղ ես մարզվել ու խաղացել եմ: Նրանք չէ, ովքեր ֆուտբոլիստ են դարձել, հակառակը, նրանք, ում մոտ չի ստացվել:

-Ի՞նչ եք քննարկում, երբ միասին հավաքվում եք:

-Մեր մանկությունից պահեր ենք հիշում, ինչ-որ ծիծաղելի բաներ ու ուղղակի մեր կյանքն ենք քննարկում:

-Դուք օգնում եք երեխաներին: Պատմեք վերջին ակցիաների մասին:

-Մեկ տարի առաջ օգնեցինք նրանց, ովքեր առանց ծնողների էին ապրում: Նաև հիվանդանոցում եղանք, փորձեցինք օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մի բարեգործական ակցիա է նախատեսվում: Տեսանյութ է լինելու, բայց իրավունք չունեմ ասելու՝ ինչպիսի:

 

***

-ԽՍՀՄ նախկին երկրներում ֆուտբոլի հետ կապված մեծ խնդիրներ կան: Հայաստանում ամեն ինչ չէ, որ լավ է, Ռուսաստանում ակումբները լուծարվում են:

-Իսկ Ռուսաստանում ո՞րը, «Տոսնո՞ն»:

-Նաև «Ամկարը»:

-«Ամկարը» նույնպե՞ս,- ցավում է Մխիթարյանը:

-Վատ է, որ որոշ մարզեր ամբողջովին զրկվում են խաղից...

-Հարցը միայն դա չէ: Պատկերացրեք, ֆուտբոլիստը եկել է խաղալու, իսկ մեկ տարի հետո նրան ասում են. «Գիտես՝ ֆուտբոլ էլ չի լինելու, քեզ թիմ գտիր»: Պետք է հասկանալ, որ ամեն խաղացող չէ, որ կարող է ներգրավվել թիմում, ու ամեն ակումբ չէ, որ կարող է նրա համար օգտակար լինել: Այսինքն, թիմը լուծարվում է, իսկ հետո մարդու մոտ կարող է ինչ-որ բան չստացվել: Չի կարելի հենց այնպես խաղալ ուրիշի կարիերայի հետ:

-Բայց ի՞նչ անել, եթե տնտեսապես ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ուկրաինան չեն կարող շատ ինքնուրույն ակումբներ պահել ու մրցակցել ուժեղ լիգաների հետ:

-Իսկ Ռուսաստանն ինչո՞ւ չի կարող:

-Դոլարի փոխարժեք, պատժամիջոցներ:

-Կարծում եմ՝ խնդիրը դրանում չէ: Ամենակարևորն այն է, որ այն մարդը, որը պահում է ակումբը, դա սրտանց անի ու հասկանա, որ իրավունք չունի վաղը այն հեշտությամբ կործանելու: Բոլորը պետք է հասկանան, որ ֆուտբոլը շատ մեծ բիզնես է: Ու եթե դու ուժեղ ակումբ ես ստեղծել, եթե լավ ես աշխատել, ապա շատ փող կարող ես աշխատել:

-Չեք կարծո՞ւմ, որ նախկին ԽՍՀՄ-ում ֆուտբոլի հնարավոր փրկությունը մայրցամաքային լիգայի՝ միասնական առաջնության վերաստեղծումը կլիներ, որը նախկինում կար:

-Եթե հնարավոր լիներ նման առաջնություն ստեղծել, ինչո՞ւ ոչ: Հետաքրքիր կլիներ թե՛ դրան հետևելը, թե՛ մասնակցելը: Որովհետև թիմերը ավելի ուժեղ կդառնան ու ֆինանսական աջակցությունն ավելի մեծ կլինի: Եթե անկեղծ, ես միայն կողմ եմ:

 

***

-Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ-ի միակ երկիրն է, որը մասնակցում է աշխարհի առաջնությանը: Ի՞նչ հեռանկարներ ունի այն:

-Ամենակարևորը խմբից դուրս գալն է: Եթե ստացվի, հետո ավելի հեշտ կլինի: Նաև պետք է հավատալ սեփական ուժերին: Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականի խաղացողները կարող են շատ լավ խաղալ ու ներկայացնել իրենց երկիրը:

-Ռուսաստանում բոլորը քննարկում են Ալեքսանդր Գոլովինի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա: Ըստ Ձեզ՝ նա ինչպիսի՞ն է:

-Ես նրա դեմ խաղացել եմ Եվրոպա Լիգայում, Գոլովինը շատ լավ խաղացող է: Նրան ուղղակի ցանկանում եմ, որ եթե Եվրոպայից առաջարկ ստանա, գնա, որովհետև այնտեղ առաջնության մակարդակը լրիվ այլ է:

-ԲԿՄԱ-ում նրա թիմակից Ֆյոդոր Չալովը կարծում է, որ իմաստ չունի, որ Գոլովինը տեղափոխվի, օրինակ, «Մոնակո», որովհետև այն թոփ-ակումբ չէ:

-Թող անի առաջին քայլը: Ո՞վ է ասել, որ ԲԿՄԱ-ից պետք է միանգամից «Ռեալ» կամ «Բարսելոնա» գնալ: Դա ճիշտ չէ: Ինչո՞ւ գնալ թոփ-ակումբ, եթե այնտեղ պահեստայինների նստարանին ես նստելու: Պետք է ընտրել այն տարբերակը, որտեղ դու անընդհատ գործի մեջ կլինես: Իսկ արդեն երկրորդ քայլը կարող է գրանդ տեղափոխությունը լինել:

 

***

-Արդեն ասացիք, որ ժամանակն անցկացնելու եք Երևանում՝ ընկերների հետ: Որո՞նք են Ձեր սիրելի ուտեստները:

-Ողջ հայկական խոհանոցը: Ես պաշտում եմ այն: Չկա մի բան, որը ես չսիրեմ: Առաջին ուտեստը կնշեմ հայկական խորովածը:

-Բաղադրատոմսը կտա՞ք:

-Դե, ինքս չեմ պատրաստում, ինձ համար պատրաստում են:

-Բայց հիմա որպես արձակուրդի մեջ գտնվողի՝ գերազանց մարզավիճակում եք: Վազո՞ւմ եք:

-Ոչ, ակումբում ասել են, որ հավաքականի խաղերից հետո երկու շաբաթ ընդհանրապես ոչ մի բանով պետք չէ զբաղվել. միայն պասիվ հանգիստ:

 

***

-Նորից արձակուրդի մասին: Լավ հարաբերություններ ունեք Գարիկ Մարտիրոսյանի հետ: Նրա հետ ուրա՞խ է:

-Անցած տարի, երբ նա եկել էր Երևան, հանդիպեցի նրա ու կնոջ հետ ու ծաղկամանի մասին կատակ նկարահանեցինք: Երբ մենք հաղթեցինք Եվրոպա Լիգան, նա «Ինստագրամում» ինձ շնորհավորեց Եվրոպա Լիգայի գավաթը նվաճելու համար, իսկ նրա կինն ասաց, թե դա ծաղկաման է: Այն ժամանակ նրանք վիճեցին, իսկ երբ եկան Երևան, նրա կինն ինձ խնդրեց, որ ասեմ, թե դա ծաղկաման էր:

-Դիտո՞ւմ եք ռուսական «Քոմեդի Քլաբը»:

-Երբեմն դիտում եմ: Պավել Վոլյան է լավը: «Բուլդոգ» Խարլամովը նույնպես, Տիմուր Բատրուտդինովը:

-Եթե համեմատեք Վոլյայի հետ, Ձեր թիմակիցներից ո՞վ է ամենակատակասերն ու զվարճալին:

-Լակազետտը: Նա պարզապես սուպերկատակասեր է ու սուպերպոզիտիվ: Ակումբի կյանքից օրինակներ չեմ բերի, միայն կասեմ, որ միշտ շատ հաճելի է նրա հետ ժամանակ անցկացնել, նրա հետ չես ձանձրանա:

-Էմերիի հետ արդեն ծանոթացե՞լ եք:

-Դեռ ոչ:

-Ռուսաստանի հավաքականի ամենակատակասերը Արտյոմ Ձյուբան է, նա մի անգամ Էմերիին «մարզիչիկ» է անվանել:

-Օ, ես այդ պատմությունը նույնիսկ չգիտեմ:

-Ինչպե՞ս բաժանվեցիք Վենգերից:

-Նա ինձ ասաց, որ առաջին վեց ամիսներին ես ինձ շատ լավ դրսևորեցի ու որ մյուս տարին ինձ համար շատ հաջող է լինելու:

-Իսկ Դուք ինքներդ ի՞նչ կանխազգացումներ ունեք:

-Շատ դրական: Վստահ եմ՝ այս մրցաշրջանում «Արսենալը» հաստատ լավ է խաղալու հավակնելու է ամենաբարձր տեղերին:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1