ԵԼ որակավորման առաջին փուլի խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունել էր բոսնիական «Սարաևոյին»: Լարված ու դիտարժան խաղն ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Հանդիպման առաջին 20 րոպեներին «Բանանցի» հատկապես պաշտպանությունում խոտանը շատ էր, ինչի հետևանքով Արամ Հայրապետյանի երկու անիմաստ գոլ ընդունեց սեփական դարպասը: Հայրապետյանը կարող էր իր թիմին փրկել երկրորդ գոլից, սակայն նրան դա չհաջողվեց: 34-րդ րոպեին Վահագն Այվազյանի՝ փայլուն իրացրած տուգանայինն ավարտվեց գոլով, ինչն արթնացրեց «Բանանցին»:
Առաջին խաղակեսի վերջնամասը երևանյան ակումբը անցկացրեց ակտիվ գրոհներով, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Ամբողջ երկրորդ խաղակեսում ընթանում էր մի դարպասի ֆուտբոլ. գրոհողը մեր թիմն էր, իսկ «Սարաևոն» ոչ մի վտանգավոր պահ չկարողացավ ստեղծել, մինչդեռ «Բանանցը» մի քանի անգամ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն:
Արամ Ոսկանյանը փորձեց փոփոխությունների միջոցով ակտիվություն մտցնել խաղի մեջ: Հատկապես վերջին 10 րոպեներին «Բանանցի» գրոհներում ակտիվություն մտցրեց Վալմերսոնը՝ ստեղծելով մի քանի վտանգավոր պահ, սակայն դրանք գոլերի չվերածվեցին:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին՝ մրցակցի հարկի