TotalFootball.am


10.09.18 09:56

Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը


Սեպտեմբերի 9-ին, ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

-Ձեր կարծիքը խաղի մասին:

-Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին:

-Արդյո՞ք Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ դժվարությամբ հաղթեցիք Լիխտենշտեյնին և այստեղ էլ չկարողացաք հաղթել:

-Ես երեկ ասեցի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել: Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջևում է:

-Արդյո՞ք ձեր հավաքականում ֆուտբոլիստներն ավելի շատ անհատապես են գործում, քան թիմային խաղ ցուցադրում և այդ պատճառով էլ պարտվում եք:

-Ոչ, մեր մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է: Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիային: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը:

-Ճի՞շտ որոշում էր՝ թողնել Մարկոս Պիզելիին և Արաս Օզբիլիսին պահեստայինների նստարանին:

-Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, իրենց պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը:   

         

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1