TotalFootball.am


10.01.19 18:33

ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ


ՀՖՖ մամուլուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները. 

-2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ: 

-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում  պետք է հանդես գան ակադեմիայի առնվազն 7 թիմեր: 

-2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներդրումային ծրագրի բաց մրցույթի հաղթողը պետք է ներկայացված լինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: 

Մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը պետք է արտացոլեն մասնակիցների ֆինանսական կայունությունը և ակադեմիայի հետագա զարգացման շրջանակներում կատարվելիք ներդրումների հեռանկարները: Ներկայացվելիք ծրագրերը, ի թիվս այլ հիմնարար դրույթների, պետք է ներառեն նաև մասնակիցների և նրանց կողմից կատարվող ներդրումների նպատակներն ու գերակա ուղղությունները: Ներդրումային ծրագրում մատնանշված ֆինանսական հոսքերը պետք է ամրագրված լինեն բանկային երաշխավորագրերով: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հողատարածքի և առկա ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասնակիցներին կտրամադրվի՝ ըստ պահանջի:  Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Ներդրումային ծրագրերը կարող եք ուղարկել ffa@ffa.am էլեկտրոնային հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՖՖ Գլխավոր քարտուղարի գրասենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ ffa@ffa.am էլեկտրոնային հասցեին»։ 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0