TotalFootball.am


13.01.19 03:55

Ալեքսի առաջին մեկնաբանությունը, որպես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ


«Գանձասար-Կապանից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Ալեքս Ջունիորը խոսել է իր նոր թիմի մասին.:

«Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը զրուցել է Ալեքս Ջունիորի հետ՝ նոր թիմ տեղափոխվելու, ակումբի կազմի և իր նպատակների մասին:

Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու կապակցությամբ: Հե՞շտ կայացրեցիք այս որոշումը:

- Սկզբում ես կցանկանամ ողջունել «Արարատ-Արմենիա» ակումբի բոլոր երկրպագուներին. ես շատ երջանիկ եմ, որ միացել եմ այս թիմին: Երբ իմ գործակալն ինձ ասաց, որ կա հնարավորություն «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու, ես շատ ուրախացա: «Արարատ-Արմենիա»-ն այն թիմն է՝ որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ուզում է հանդես գալ՝ թիմի բարձր մակարդակի շնորհիվ:

 Դուք արդեն մասնակցել եք մարզումներին, կիսվեք ձեր առաջին տպավորություններով թիմի և անձնակազմի մասին:

- Ես արդեն երկու մարզման եմ մասնակցել և շատ ուրախ եմ այս ընտանիքի անդամը լինել: Տպավորված եմ թիմում տիրող ջերմ մթնոլորտով՝ ֆուտբոլիստները շատ ջերմ են և հարգանքով, և բոլորն էլ շատ լավ մարզվում են:

 Ձեր նոր խաղընկերներից ու՞մ եք լավ հիշում առաջնության ժամանակ միմյանց դեմ մրցելիս:

- Ես շատ լավ հիշում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բայց առանձնապես տպավորվել էր Վլադիմիր Խոզինի և Գեորգի Պաշովի խաղը:

Դուք Հայաստանի առաջնությունում բավականին երկար ժամանակ եք խաղում, ինչքանո՞վ է տեղական առաջնության մակարդակը փոխվել այս մրցաշրջանում:

- Առաջնության մակարդակը ամեն մրցաշրջանի հետ լավանում է, ես շատ երջանիկ եմ, որ նախորդ մրցաշրջանի լավագույն լեգիոներն եմ ճանաչվել: Այս մրցաշրջանում բոլոր թիմերը ուժեղանում են, բոլոր խաղերում մարտահրավեր կա, ինչը շատ լավ է առաջնության մակարդակի համար: 

Սովորաբար դուք հանդես եք գալիս որպես ձախ պաշտպան, բայց դուք նաև կարողանում եք լավ հանդես գալ հարձակման ձախ եզրում, որտե՞ղ եք դուք ձեզ ավելի հարմարավետ զգում:

- Այո, ձախ պաշտպանի դիրքն ինձ համար հիմնական դիրք է՝ դա հենց այն դիրքն է, որում ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ: Բայց երբ եկա Հայաստան, մարզիչներից մեկը փորձեց ինձ ձախ հարձակվողի դիրքում, որտեղ ես սկսեցի արդյունավետ խաղ ցուցադրել և շարունակեցի այդ դիրքում խաղալ՝ ինչը ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ խաղալ մեկը մեկի դեմ, ով էլ լինի դիմացինս, ես նրան կշրջանցեմ (ծիծաղում է):

Ունե՞ք կուռքեր ֆուտբոլում, ու՞մ եք ամենաշատը երկրպագում:

- Դեռ մանկուց երկրպագել եմ Ռոբերտո Կառլոսին և Մեսսիին: Ես ուրախ էի, երբ խաղացի Մեսսիի դեմ անցած տարի և հասկանում եմ, թե ինչու է նա լավագույն ֆուտբոլիստը աշխարհում:

Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև «Արարատ-Արմենիա» ակումբում:

- Իմ նպատակներն ինչպես միշտ նույնն են՝ մենք երկու գավաթ ունենք առջևում: Մենք հարգում ենք հակառակորդներին, բայց չենք վախենում նրանցից: Մենք առավելագույնն ենք անելու մեր երկրպագուների համար և ուրախացնելու ենք տալով այն՝ ինչին արժանի են նրանք:

Ինչպե՞ս եք զգում Ձեզ Երևանում:

- Այստեղ գալուս առաջին օրվանից էլ հավանել եմ երկիրը՝ հատկապես Երևանը: Իսկապես շատ հանգիստ և գեղեցիկ քաղաք է, դեռ ոչ մի վատ բան չեմ հասցրել նկատել:

Երևանի ո՞ր վայրերն եք սիրում այցելել:

- Սիրում եմ Աբովյան փողոցը և Կասկադը՝ այնտեղ շատ լավ ռեստորաններ կան:

 Մեր ակումբի երկրպագուները Ձեր տրանսֆերի մասին լուրը շատ լավ ընդունեցին, ի՞նչ կցանկանաք ասել նրանց:

- Ես ուրախ եմ լինել այս թիմում: Ես կտամ այն ամենն, ինչ ունեմ և ինչ կարող եմ նրանց երջանկացնելու համար և կփորձեմ վաստակել 3 միավոր յուրաքանչյուր խաղում: Շնորհակալ եմ շատ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1