TotalFootball.am


30.01.19 21:03

Աբրահամ Խաշմանյան. «Լեգիոներների լիմիտը հիմարություն է»


TotalFootball.am-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մարզիչների կարծիքները գարուն-աշուն ձևաչափի և լեգիոներների լիմիտի մասին: Արդեն հրապարակել ենք.

1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքը.

2) «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքը.

3) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքը.

4) «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքը.

5) «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի կարծիքը.

6) «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքը

Հերթն «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանինն է:

Գարուն-աշուն ձևաչափի մասին 

«Ժամանակին մեր առաջնությունն անցկացվել է հենց գարուն-աշուն ձևաչափով և ավելի արդյունավետ է եղել, քան այն, ինչ ունենք հիմա: Այսօր կան երկրներ, որոնք գարուն-աշուն ձևաչափով են խաղում:

Մի քանի տարի առաջ մարդիկ փոխեցին գարուն-աշունը աշուն-գարունի մտածելով և համոզելով բոլորին, որ այսպես ավելի լավ կլինի: Ես անձամբ տարիներ շարունակ խոսել եմ այս թեմայի մասին և նշել, որ սխալ է աշուն-գարուն ձևաչափով խաղալը:

Մեր կլիմակայան պայմանները չեն համապատասխանում ներկայիս ձևաչափին: Մենք չունենք որակյալ դաշտեր: Դրա համար մեզ պետք են գոնե մի քանի որակյալ, տաքացվող խոտածածկով բնական դաշտեր կամ թեկուզ վերջին սերնդի արհեստական դաշտեր: Բայց մենք այսօր դրանից և ոչ մեկը չունենք:

Ձմռանը՝ դեկտեմբերին, առաջնության ենք մասնակցում: Այդ ժամանակահատվածում հնարավոր է ձյուն լինի, սառած լինի: Որտե՞ղ պետք է խաղան թիմերը: Առանց այդ էլ դաշտեր չունենք: Կամ առաջնության երկրորդ հատվածը մեկնարկում է մարտի սկզբին, երբ ոչ մի դաշտ պատրաստ չէ: Թիմերը կանգնում են խնդրի առաջ և սկսում են արհեստական դաշտերում հանդիպումներ անցկացնել: Այդպես 4-5 տուր անցկացնում ենք արհեստական դաշտերի վրա բազմաթիվ խնդիրներով, հետո նոր բնական խոտածածկի վրա կարողանում ենք խաղալ: Այս բոլորը հենց ներկայիս ձևաչափի խնդիրներն են:

Գրեթե ամբողջ ամռանը թիմերը հանգստանում են, ֆուտբոլ չեն խաղում, երբ կարելի է հենց այդ ընթացքում առաջնությունն անցկացնել, իհարկե, ոչ թե ցերեկը ժամը 2-3-ին՝ 50 աստիճան շոգի պայմաններում, այլ երեկոյան ժամերին: Դրա համար, ճիշտ է, պետք է ստադիոններում լուսավորություն լինի: Թող սարքեն, եթե ուզում են, որ ֆուտբոլն առաջընթաց ապրի:

 

Մենք շատ լավ գիտենք, թե ով է փոխել այս ձևաչափը, ում մտահղացումն է եղել: Ավելի կոնկրետ՝ 2-3 հոգու, որը բերել է բացասական երևույթի մեր ֆուտբոլում: Որպես պատճառաբանություն նշվել է՝ իբրև թե հավաքականի ֆուտբոլիստները լավ վիճակում լինեն՝ անտեսելով մնացած ֆուտբոլիստներին: Իսկ հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանրապես կապ չունեին դրա հետ, քանի որ նրանց 90 տոկոսը խաղում էին արտերկրում:

Եվ ամենակարևորը, գարուն-աշուն ձևաչափի դեպքում ավելի լավ վիճակում կմոտենանք եվրագավաթային խաղերին: Այդ դեպքում առաջնությունում գրեթե 10 խաղ անցկացրած թիմն ավելի լավ հանդես կգա եվրագավաթային մրցաշարերում, քան ներկայիս ձևաչափի դեպքում է, երբ մրցաշրջանը դեռ չի մեկնարկել, բայց մենք պետք է մասնակցենք եվրագավաթներին: Միանշանակ կողմ եմ, որ անցնենք գարուն-աշուն ձևաչափին: 

Լեգիոներների լիմիտի մասին 

«Կարծում եմ՝ լեգիոներների լիմիտն անհեթեթություն է: Ինչո՞ւ, որովհետև այսօր ակումբների մեծ մասը չունեն ակադեմիաներ, դպրոցներ: Երկու ակումբ կարելի է առանձնացնել՝ «Բանանցը» և երևի թե «Փյունիկը», բայց եթե խորը վերլուծություն անենք, կտեսնենք, որ անգամ այդ երկու թիմերը խաղում են մեծ թվով լեգիոներներով: Էլ ինչ սահմանափակման մասին է խոսքը: Ընդունենք, որ լեգիոներների լիմիտ եղավ, այդ դեպքում ի՞նչ պետք է անեն «Արարատը», «Ալաշկերտը» և մյուս ակումբները: Ինչպե՞ս են ֆուտբոլ խաղալու տեղացի ֆուտբոլիստներով: Կարող են հաշվել ակումբների քանակն ու տեղացի ֆուտբոլիստների քանակը: Հազիվ թե 100 ֆուտբոլիստ գտնեն: Չեմ հասկանում, թե դա ում միտքն է: Դա կարող է լինել մեկ-երկու ակումբի մոտ, որոնք ունեն միջինից ցածր մակարդակի հայ ֆուտբոլիստներ  և ուզում են լինել մրցունակ: Այդ թիմերը գումարներ չունեն, կամ չեն ծախսում և խոսում են ինչ-որ սահմանափակումների մասին: Դա ուղղակի հիմարություն է: Լեգիոներների լիմիտի գաղափարը հիմարություն է:Հենց այդպես էլ գրեք: Չի կարելի հիմա հայկական ֆուտբոլում նման սահմանափակում մտցնել:

Դա կարող է լինել այն դեպքում, երբ բոլոր պրոֆեսիոնալ ակումբներն ունենան իրենց ակադեմիաները, դպրոցները և բավականին երկար տարիներ՝  7 , 8 նույնիսկ 10 տարի հետո սահմանափակել լեգիոներների քանակը:

Եթե այնուամենայնիվ նման բան անեն, մեր ֆուտբոլը նորից հետընթաց է ապրելու»:

Միհրան Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1