«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Վադիմ Լուկոմսկիի հետ հարցազրույցում փորձել է ընտրություն կատարել Հենրիխ Մխիթարյանի և Խորեն Հովհաննիսյանի միջև.
«Իմ կարծիքով, եթե Մխիթարյանը ցանկանար դառնալ նախագահ կամ վարչապետ, ապա արդեն իսկ վաղը կդառնար: Յուրահատուկ սեր և հարգանք կա Մխիթարյանի անձի նկատմամբ: Ես հպարտությամբ եմ ասում, որ նա «Փյունիկի» սան է, սակայն Խորեն Հովհաննիսյանը լեգենդար անհատականություն է»,- նշել է Տալալաևը: