TotalFootball.am


12.04.19 12:58

Աբրահամ Խաշմանյանը խոսել է «Արարատից» հեռանալու պատճառների մասին


«Արարատի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը TF-ի հետ զրույցում խոսել է երևանյան ակումբից հեռանալու պատճառների մասին:

- Պարոն Խաշմանյան, ինչպե՞ս ստացվեց, որ այլևս «Արարատում» չեք:

- Ակումբի ղեկավարության այն մոտեցումներն ու վերաբերմունքը, որը տարածվում է թիմի նկատմամբ, անընդունելի եմ համարում: Հաշվի առնելով դա, իմ աշխատանքները չեն կարող լինել արդյունավետ:

- Ի՞նչ վերաբերմունքի մասին է խոսքը: Ի՞նչը Ձեզ դուր չէր գալիս:

- Խնդիրը նյութական է, ֆինանսական: Կասեմ կարճ, չեմ ուզում ծավալվել: Կարող եմ ասել, որ փետրվարից թիմն աշխատավարձ չի ստացել: Այսքանը բավական է, չեմ ուզում ծավալվել:

Այնուամենայնիվ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ինձ հետ համագործակցելու համար: Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներին, ադմինիստրատիվ կազմին: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին իրենց մոտեցմանև պրոֆեսիոնալիզմի համար: Չնայած այդ խնդիրներին, մինչև ապրիլի 10-ը նրանք պրոֆեսիոնալ ձևով, մեծ նվիրումով աշխատանք են տարել: Բոլոր մարզումների ջանասիրաբար աշխատել են: Բոլոր խաղերին դուրս են եկել խաղադաշտ նույն նպատակով: Շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար:

Շնորհակալ եմ մարզչական կազմին իրենց պրոֆեսիոնալ մոտեցման և լավ աշխատանքի համար: Եվ ամենակարևորը, շնորհակալ եմ թիմի նախագահ Հրաչ Կապրիելյանին, որը 100 տոկոս կատարել է իր պարտականությունները: Նա շատ պրոֆեսիոնալ մոտեցում է ցույց տվել և միշտ եղել է իմ կողքին: Միշտ աջակցել է ինձ և ամեն ինչ արել է, որպեսզի ես ինձ հարմարավետ զգամ այս ակումբում:

- Ի՞նչ է սպասվում ապագայում:

- Ամեն ինչ նորմալ կլինի, սա մեր գործի մի մասն է: Խնդիրները միշտ առկա են: Կան մարդիկ, որոնք փորձում են ծածկել այդ ամենը: Բայց ես պրոֆեսիոնալ մարդ եմ և աշխատում եմ, որպեսզի ամեն ինչ լինի իդեալական: Եթե մեխանիզմից ինչ-որ մի փոքր մաս սկսում է չաշխատել, ապա կագնում է ամբողջ մեխանիզմը:

Ես նման խնդիրների առաջ չեմ կանգնել: Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք պետք է հանգիստ ուղեղով կատարեն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը: Եթե մարդու ուղեղը միշտ անհանգիստ վիճակում է գտնվում, բնական է, որ նա չի կարող լավ կատարել իր աշխատանքը: Եվ ֆուտբոլում կա ընդամենը մի բան. պետք է տաս, ապահովես, և նոր պահանջես: Եթե չես ապահովում ու չես տալիս, ապա ոչինչ չունես պահանջելու:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Արարատի» ջերմ, նվիրյալ ու ամենալավ երկրպագուներին: Թող ներողամիտ լինեն: Կարծում եմ՝ նրանք ինձ կհասկանան:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1