TotalFootball.am


14.04.19 19:50

Վարդան Մինասյան․ «Այս պահին միայն մտածում եմ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի մասին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Բանանց» հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` տնային և արտագնա խաղերի տարբերության, Կոջո Ալֆոնսի մարզավիճակի և Նարեկ Ալավերդյանի պատրաստվածության մասին։

Հարցազրույցը՝ «Արարատ-Արմենիայի» Facebook-յան էջից։

- Վաղը կկայանա «Արարատ-Արմենիա» - «Բանանց» տնային հանդիպումը։ Առհասարակ տարբերություն դնու՞մ եք տնային և արտագնա խաղերի միջև։

- Էական չէ, թե, որ դաշտում է խաղը տեղի ունենում։ Թիմը շատ է աշխատել և լավ մարզավիճակում է, ուստի բացարձակ տարբերություն չկա։ Այս պահին միայն մտածում եմ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի մասին, բայց ընդհանուր առմամբ չեմ տարբերակում տնային և արտագնա խաղերը։Վստահ եմ, որ մեզ դիտարժան խաղ է սպասվում: 

- Մամուլում շատ մեծ գովասանքի է արժանանում թիմի խաղացող Կոջո Ալֆոնսը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ես երբեք չեմ սիրել որևէ ֆուտբոլիստի առանձնացնել, բայց կնշեմ, որ բոլոր նմանատիպ դիտարկումները շատ ճիշտ են։ Կոջոն իսկապես շատ է աշխատել այս ընթացքում և լավ մարզավիճակ է ձեռք բերել։

- Թիմի պատանի ֆուտբոլիստ Նարեկ Ալավերդյանը հիմնական կազմի հետ մասնակցեց Կիպրոսի ուսումնամարզական հավաքներին։ Ինչպե՞ս կգնահատեք իր նորամուտը նշելու շանսերը Բարձրագույն խմբի հենց այս առաջնությունում։

- Նարեկի խաղերին ուշադիր հետևում ենք թե՛ հավաքականի կազմում, թե՛ առաջին լիգայում։ Բավականին մոտիվացված է խաղում և իր աշխատասիրության շնորհիվ լավ մարզավիճակ է ձեռք բերել։ Քանի որ Ժիրայր Շաղոյանը այլևս դուրս չի գալու մարզադաշտ որպես չորրորդ փոխարինող, մեկ-երկու խաղ հետո որպես չորրորդ փոխարինող կօգտագործենք արդեն Նարեկին` նա մեծ շանսեր ունի առաջիկայում նորամուտը նշելու Բարձրագույն խմբի առաջնությունում։ Կարծում եմ Բարձրագույն խմբում իր անցկացրած ժամանակը կկարողանա ճիշտ օգտագործել, որն էլ դրական ազդեցություն կունենա իր զարգացման վրա։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0