TotalFootball.am


17.04.19 13:25

Ալեքսանդր Տարխանովը՝ «Փյունիկի», հայկական ֆուտբոլի և իր նպատակների մասին


Հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը «Советский спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևանի «Փյունիկը» գլխավորելու պատճառներին, թիմի ներկայիս վիճակին և այլ թեմաների մասին, ինչպես նաև վերհիշել է Հայաստանում աշխատած օրերը: 

-Ինչո՞ւ ընդունեցիք «Փյունիկի» առաջարկը: 

- Ես այս թիմը վաղուց գիտեմ: Ավելի շատ սկսեցի հետևել ակումբի գործունեությանը, երբ իմ լավ ընկեր Արթուր Սողոմոնյանը դարձավ ակումբի նախագահ: 

Մենք շատ արագ պայմանավորվածություն ձեռք բերեցեինք: Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկից», ինձ առաջարկ արեցին և ես ընդունեցի այն: 

- Ինչպե՞ս կապ հաստատեցին Ձեզ հետ: 

- Ես վայելում էի հանգիստս, երբ ակումբի նախագահը զանգահարեց ինձ և ասաց, որ իրենց գլխավոր մարզիչ է անհրաժեշտ, և ես մեկնեցի Երևան: 

- Առանց վարանելո՞ւ, չէ որ Դուք 2013 թվականից փոքրիկ դադարով, բայց հաջողությամբ աշխատել եք «Ուրալում»՝ տարբեր պաշտոններում: Եվ հիմա այպիսի կտրուկ փոփոխություն: 

- Ինչո՞ւ կտրուկ: Ես լավ գիտեմ Հայաստանը: Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Ես իմ մարզչական կարիերան սկսել եմ այնտեղ: Երբ սովորում էի ВШТ-ում (Մարզիչների ավագ դպրոց), աշխատում էի «Կոտայքում»,որպես խորհրդական: 

- Դա հեռավոր 1989 թվականին էր...

- Այո: Այդ ժամանակ առաջին լիգայում հանդես էին գալիս ԲԿՄԱ-ն, «Լոկոմոտիվը», «Կայրաթը», «Պախտակորը»: Մեծ ակումբներ: Այժմյան առաջնությունը, իհարկե, ուժեղությամբ զիջում է, բայց ես ցանկանում եմ բարձրացնել Հայաստանի առաջնության մակարդակը: 

- Բացի Արթուր Սողոմոնյանից, որևէ մեկին ճանաչո՞ւմ եք ակումբում:

- Իհարկե: Պատվավոր նախագահ Խորեն Հովհաննիսյանին: Գլխավոր տնօրեն Ալբերտ Սարգսյանին, որը Կիևի «Դինամոյի» և «Արարատի» նախկին ֆուտբոլիստ է: Ես նրանց բոլորին շատ լավ ճանաչում եմ: 

- Հայաստանում աշխատելու ինչպիսի՞ պայմաններ կան: 

- Իդեալական խաղադաշտեր կան: Հանրապետական ստադիոնը շատ լավն է: Այնտեղ խաղում է Հայաստանի հավաքականը: Բայց նոր ստադիոններ չկան, ինչպես Ռուսաստանում, քանի որ Հայաստանում աշխարհի առաջնություն չի անցկացվել: Երևանում հիանալի եղանակ է՝ 20 աստիճան տաքություն: Ես մարտին լեկցիա եմ կարդացել տեղի մանկապատանեկան թիմերի մարզիչների համար և արդեն այդ ժամանակ խաղադաշտերում խոտածածկը լավ վիճակում էր: Ի դեպ, արհեստական ընդհանրապես չկա: 

- Ի՞նչ նպատակներ են դրված «Փյունիկի» առջև: 

- Հայտնվել Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Երեք ուղեգրի համար պայքարում են 5 հավասար հնարավորություններով թիմեր: Մենք նույնպես պայքարելու ենք: 

- Ինչպե՞ս կգնահատեք կոլեկտիվը: 

- Տղաները կարողանում են խաղալ: Հայաստանը միշտ համարվել է ֆուտբոլային տարածաշրջան, ինչպես և Վրաստանը: Այնտեղ միշտ ուժեղ ֆուտբոլիստներ են եղել: Նույն Խորեն Հովհաննիսյանը 60-70-ականներին համարվում էր ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Եվ կարելի է էլի 10 այդպիսի վարպետների անուններ թվարկել: 

Հիմա Հայաստանում բյուջետային ակումբներ չկան, բոլորը սեփական են: Բիզնեսմենները, որոնք ներդնում են իրենց գումարները, ցանկանում են բարձրացնել երկրում ֆուտբոլի մակարդակը: 

- Ո՞վ է Ձեզ օգնելու: 

- Տեղի տղաները, որոնք խաղացել են այնտեղ նախկինում: Ռուսաստանից ոչ մեկի չեմ հրավիրելու: 

- Ինչո՞ւ են ռուս մարզիչները վերջին տարիներին այդքան պահանջված դարձել Հայաստանում, ֆուտբոլիստները նույնպես: Հիմա «Ալաշկերտում» հանդես է գալիս Ալեքսանդր Պրուդնիկովը: 

- Իրավացի եք: Տալալաև, Սերգեյ Յուրանը, Իլշատ Ֆայզուլինը... Ինչո՞ւ ոչ: Հրավիրում են, այդ պատճառով էլ մարզիչները համաձայնվում են: Հայաստանում շատ են օտարերկրացիները: Տեխնիկական տնօրենն իսպանացի է: Այդ երկրից նույնպես մասնագետները շատ են: Մի մոռացեք, որ Երևանում այս տարի կկայանա Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես ֆուտբոլը զարգացնելու տարբերակ է: 

Աղբյուր՝ «Советский спорт»

Պատրաստեց՝ Նորայր Հարությունյանը





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1