TotalFootball.am


18.04.19 21:23

Վարդան Մինասյան. «Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Լոռի» հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի ֆունկցիոնալ վիճակի, Դմիտրի Աբակումովի մարզավիճակի և VAR համակարգի մասին։

1. Ինչպե՞ս կգնահատեք թիմի ֆունկցիոնալ վիճակը` վերջին 16 օրերի ընթացքում արդեն 5-րդ խաղն եք անցկացնելու վաղը: Հարմարվե՞լ են ֆուտբոլիստները այս խիտ գրաֆիկին: 

- Բոլոր թիմերի համար էլ դժվար է, ինչ խոսք: Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով չեն հանդես գալիս: Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և նման խիտ գրաֆիկը վնասում է առաջնության դիտարժանությունը:

2. Դմիտրի Աբակումովը բացակայում էր նախորդ երկու հանդիպումների ժամանակ: Ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլիստի մարզավիճակը: Կտեսնե՞նք արդյոք իրեն դաշտում վաղը կայանալիք հանդիպման ժամանակ:

- Դմիտրիի նախորդ երկու խաղերի բացակայությունը հույս ունեմ բացասական ազդեցություն չի ունեցել իր վրա: Կարծում եմ, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լավ վիճակում է գտնվում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և գիտի թե ինչպես պետք է հանդես գալ:

3. Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը VAR համակարգն է: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս համակարգի մասին:

- Միանշանակ դժվար է պատասխանել, սակայն կարող եմ ասել, որ VAR համակարգն ունի երկու կողմ: Մի կողմից, իսկապես մրցավարներին տալիս է հնարավորություն ավելի արդար դատելու, իսկ մյուս կողմից խաղը կարծես, թե կորցնում է իր դրայվը, «համն ու հոտը»: Մենք ականատես եղանք, թե աշարհի առաջնության խաղերի ժամանակ ինչքան օգնեց և հեշտացրեց մրցավարների գործը որոշում կայացնելիս: Սակայն, ֆուտբոլը հենց այդ փոքր սխալներով է հետաքրքիր և դիտարժան: Հստակ չեմ կարող ասել, թե ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն կունենա համակարգը: Հուսով եմ առաջիկա խաղերի ժամանակ միայն արդար և դրական ազդեցություն կունենա այդ համակարգը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1