TotalFootball.am


18.04.19 22:35

«Արարատը» տուգանվել է խաղադաշտ ներխուժած երկրպագուի պատճառով


Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: 

Օրակարգի թեմաներից մեկը եղել է 11/04/19թ. «Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ104) խաղի մասին (Խաղի 51-րդ րոպեին խաղադաշտ ներխուժեց երկրպագու՝ ձեռքին բռնած ինչ-որ պաստառ, որի պատճառով խաղը դադարեցվել է 1 րոպեով): 

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15- րդ կետի համաձայն տուգանել 30000 ՀՀ դրամ:

Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0