TotalFootball.am


21.05.19 20:01

Մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է


ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 21-ին կայացել ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել «Փյունիկ» ակումբի առարկությունը մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման երկու դրվագների, ինչպես նաև երկրորդ խաղակեսին փոխհատուցված խաղաժամանակի վերաբերյալ: 

Դիտելով նշված խաղային իրավիճակների տեսագրություննները և հաշվի առնելով հանդիպման տեսուչ Աշոտ Հարությունյանի՝ հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքին տված անբավարար գնահատականը (7.9), ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամները եկան հետևյալ եզրակացության. 

1) Հանդիպման 86-րդ րոպե - մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ որոշում` չնշանակելով 11 մետրանոց հարված: 

2) Հանդիպման 89-րդ րոպե - տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է ճիշտ որոշում` չարձանագրելով գոլը, քանի որ դարպասի ետևում գտնվող տեսախցիկի կրկնապատկերում պարզ երևում է, որ խաղային դրվագում «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստը կասեցնում է գնդակը անբնական դիրքում գտնվող ձեռքով, որից հետո գրավում է մրցակցի դարպասը: 

3) Երկրորդ խաղակեսին փոխհատուցված ժամանակը համապատասխանում է խաղակեսի ընթացքում կորսված ժամանակին: 

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ կայացվեց հետևյալ որոշումը. 

Դեպքի առիթով սկսել ներքին քննություն, մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0