TotalFootball.am


21.05.19 21:05

Ադրբեջանի ՖՖԱ. «Հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակչին»


Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հայտարարություն է տարածել «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ: 

«Մեք հիասթափված ենք «Արսենալի» հայտարարությունից, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը: 

«Մենք շատ հիասթափված ենք այդ անհիմն որոշմամբ, որը, ինչպես հասկանում ենք, կատարվել է ֆուտբոլիստի, նրա ընտանիքի և «Արսենալի» հետ համատեղ: 

Հասկանում ենք, որ դա ֆուտբոլիստի իրավունքն է, բայց ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանը բոլոր երաշխիքները տրամադրել էր UEFA-ին՝ պարոն Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: 

Վերջին 10 տարիներին մի շարք հայ մարզիկներ Ադրբեջանում մասնակցել են տարատեսակ սպորտայի իրադարձությունների առանց որևէ խնդրի: 

Հուսով ենք, որ այս որոշումը ոչ մի կերպ չի ազդի եզրափակչի որակի և դիտարժանության վրա: Առաջիկա օրերին մենք սպասում ենք ջերմ ընդունելության արժանացնել երկու թիմերին»,- գրված է հայտարարության մեջ: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0