Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 36-րդ տուրի «Փյունիկ»-«արարատ» հանդիպումը:
«Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»: «Փյունիկի» կազմում գոլեր հեղինակեցին Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Միրանյանը:
«Արարատից» գոլ է խփել Զավեն Բադոյանը:
Եթե «Արարատ-Արմենիան» վերջին տուրում չհաղթի «Բանանցին», «Փյունիկը» կհռչակվի Հայաստանի չեմպիոն: