TotalFootball.am


13.06.19 23:59

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Արտակ Դաշյանը վերադարձավ «Բանանց»


«Բանանցը» պայմանագիր է կնքել Արտակ Դաշյանի հետ, այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ:

Դաշյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել «Բանանցում» 2009 և 2011-2012 թվականներին, Արտակը նաև խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», Կապանի «Գանձասարում», Սկոպյեի «Վարդարում», իսկ վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»:

Արտակ Դաշյանը հարձակողական ոճի կիսպաշտպան է, կարիերայի ընթացքում դարձել է 41 գոլի հեղինակ, որոնցից 15-ը հեղինակել է «Բանանցի» կազմում:

Շնորհավորում ենք Արտակին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և մաղթում բազում հաջողություններ, գոլեր և տիտղոսներ «Բանանցի» կազմում»,- գրված է հայտարարությունում

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0