TotalFootball.am


18.06.19 18:16

«Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրենը՝ ՉԼ-ի վիճակահանության և տնային ստադիոնի մասին


Այսօր՝ հունիսի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2019-20 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում՝ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի շվեդական «ԱԻԿ»-ի հետ:

Totalfootball-ի հետ զրույցում առաջին մեկնաբանություններն է տվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը, որը ներկա էր վիճակահանությանը: 

- Գո՞հ եք վիճակահանության արդյունքից:

 - Այո, գոհ ենք վիճակահանության արդյունքից, որովհետև ԱԻԿ-ը արժանի եվրոպական մրցակից է և միանշանակ, շատ հետաքրքիր կլինի տեսնել մեր թիմի ուժերը նման մրցակցի դեմ խաղերում: Վիճակահանությունը լավ կամ վատ չի լինում: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք մեր թիմին և մեր խաղին, բայց, ընդհանուր առմամբ, վիճակահանության արդյունքից գոհ ենք: 

- Վիճակահանության արդյունքը կարո՞ղ է ազդել թիմի տրանսֆերային ծրագրերի վրա:

- Իհարկե, վիճակահանության արդյունքները չեն կարող ազդել թիմի տրանսֆերային ծրագրերի վրա, որովհետև թիմը կոմպլեկտավորվում է ամբողջ մրցաշրջանի համար: Մեր թիմը կոպլեկտավորվելու է այնպես, որ արժանի տեսք ունենա ամբողջ մրցաշրջանի ընթացքում:  

- Ստադիոնի հետ կապված ի՞նչ կասեք: Որտե՞ղ եք անցկացնելու տնային հանդիպումները:

- Ստադիոնի հարցը դեռ խնդրահարույց է: ՀՖՖ-ի հետ քննարկումների մեջ ենք: Գիտենք, որ կան խնդիրներ կապված Մ19 ԵՎՐՈ 2019-ի և եվրագավաթների ժամանակացույցի համընկնման հետ: Ամենայն հավանականությամբ, խաղերը կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայի ստադիոնում, բայց այս հարցը մոտ օրերս վերջնականապես կհստակեցվի: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0