TotalFootball.am


18.06.19 18:53

Լևոն Պաչաջյանը՝ ԱԻԿ-«Արարատ-Արմենիա» դիմակայության մասին. «Կարծում եմ՝ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա»


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որն արդեն երկար տարիներ ապրում է Շվեդիայում և շարունակում ֆուտբոլիստի կարիերան, TotalFootball-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» շանսերի մասին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ:

-Դուք արդեն երկար ժամանակ է ապրում եք Շվեդիայում և լավ ծանոթ եք շվեդական ֆուտբոլին, ի՞նչ կասեք ԱԻԿ-ի մասին:

-Ես մի քանի անգամ խաղացել եմ ԱԻԿ-ի դեմ, իսկ վերջին տարիներին հետևել եմ նրանց խաղին: ԱԻԿ-ը բավական ագրեսիվ և կառուցողական ֆուտբոլ է խաղում, ավելի հարձակողական: Միշտ փորձում են արագության շնորհիվ ճեղքել հակառակորդի պաշտպանությունը և միշտ աչքի են ընկնում բավականին գրագետ կազմված միջին գծով՝ երկու կառուցողական կիսապաշտպաններով, որոնք շատ լավ տեսնում են դաշտն ու կարողանում են ճիշտ փոխանցումներով արձագանքել թիմակիցների արագացումներին: Այս տարի, եթե չեմ սխալվում, բավականին ագրեսիվ և ուժեղ հարձակվողներ ունեն: Թիմը խաղում է 4-4-2 մարտավարությամբ: 

Այս պահին, թիմը գտնվում է երրորդ հորիզոնականում և պայքարում է չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար: 

- Ի՞նչ կասեք «Արարատ-Արմենիայի» շանսերի մասին: 

- Ինչ վերաբերվում է «Արարատ-Արմենիային», կարծում եմ՝ նրանք կարող են այդ ագրեսիվ ֆուտբոլի դեմ հակախաղ գտնել, քանի որ ԱԻԿ-ը ինչքան ագրեսիվ է հարձակման գծում, այնքան էլ խնդիրներ է ունենում պաշտպանությունում: 

Եվ եթե «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը կարողանա ճիշտ վերլուծել ԱԻԿ-ի հարձակողական ֆուտբոլում առկա բացերը, ապա կարող են պայքարել հաջողության հասնելու համար: Ինձ թվում է` Հայաստանում կայանալիք խաղը շատ մեծ հիմք է այդ ընդհանուր հաջողությանը հասնելու համար, քանի որ ԱԻԿ-ը գալու է խաղալու ավելի շոգ երկրում և կարելի է օգտագործել այդ եղանակային պայմանները: Այս գործոնին պետք է գումարել թիմի նվիրվածությունը և գրագետ գործողությունները: Կարծում եմ՝ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Հաջողություն եմ մաղթում մեր նորընծա չեմպիոնին: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0