TotalFootball.am


18.06.19 21:05

«Փյունիկի» մարզական տնօրեն. «Կարող էին ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել»


Շվեյցարիայի Նիոն քաղաքում, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2019-20 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում՝ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ:

«Փյունիկ» ՖԱ-ի մարզական տնօրեն Սամ Առուստամյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները: 

- Գո՞հ եք վիճակահանության արդյունքից: 

-Սովորական վիճակահանություն էր: Կարող էին ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Հիմա Եվրոպա լիգաում թույլ մրցակիցներ չկան: 

- Ծանո՞թ եք մրցակցին՝ «Շկուպիի» թիմին: 

- Շատ ուշադիր չեմ հետևել, բայց գիտենք, թե ինչ թիմ է «Շկուպին»: Կվերլուծենք, կպատրաստվենք: Ամենայն հավանականությամբ, ներկա կլինենք նրանց որևէ խաղի հավաքի ժամանակ: 

- Ի՞նչ նպատակ է դրված «Փյունիկի» առջև: 

- Հաղթել յուրաքանչյուր խաղում և որքան հնարավոր է առաջ գնալ: 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0