TotalFootball.am


19.06.19 12:36

Վարդան Մինասյան. «Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է»


«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` առաջիկա մրցակցի, թիմի պատրաստվածության և տրանսֆերների մասին:

Ի՞նչ կասեք վիճակահանության արդյունքի մասին:

- Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրոգավթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում:

2. Թիմն ինչպե՞ս արձագանքեց, երբ իմացավ ում հետ եք մրցելու:

- Մեր տղաների հետ մի փոքր ավելի ուշ կզրուցենք մրցակից թիմի մասին: Հիմա ուսումնասիրում ենք նրանց և Բելառուսի ուսումնամարզական հավաքի ժամանակ մեր թիմին կներկայացնենք մրցակցի կազմը, թե ինչ սխեմայով են խաղում և ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեն:

3. Ի՞նչ կասեք թիմի տրանսֆերների մասին, համալրումներ սպասվո՞ւմ են:

- Մի քանի խաղացողներ արդեն հեռացել են թիմից, որոնցից երկուսին ես կուզենայի տեսնել թիմում: Արդեն երկու նորեկներ ունենք, բայց աշխատում ենք ևս մի քանի ֆուտբոլիստ հրավիրել: Ակումբի մամուլի ծառայությունը շուտով կտեղեկացնի մեր տրանսֆերների մասին:

4. Պատմեք ձեր առաջիկա անելիքների և նպատակների մասին:

- Մեկ շաբաթ է Հանքավանում մարզումներ ենք անցկացնում, որից հետո երկու օր հանգիստ ենք ունենալու Երևանում և մեկնելու ենք Բելառուս ուսումնամարզական հավաքի: Այնտեղ անցկացնելու ենք երեք ընկերական հանդիպում: Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0