TotalFootball.am


09.07.19 17:10

Պողոս Գալստյանի ուղերձը «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ խաղից առաջ


«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը ՉԼ որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ խաղից առաջ դիմել է երկրպագուներին.

«Հարգելի Ֆուտբոլասերներ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց՝ Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում դառնալով Հայաստանի չեմպիոն:

Ժամանակն է շարունակելու մեր հաղթական և պատմական ուղին: Այսօր «Արարատ-Արմենիան» մրցելու է Շվեդիայի չեմպիոն «ԱԻԿ»-ի հետ՝ վստահ եմ, որ համառ և սկզբունքային պայքար է սպասվում:

Ձեր աջակցությունն անչափ կարևոր է մեր թիմի համար, միասին մենք հասանք այստեղ, միասին էլ կշարունակենք մեր հաղթական ճանապարհը: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին այսօր մեր թիմի կողքին գտնվելու համար:

Համոզված եմ, որ հանդիպումը կանցնի արդար մրցակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մաղթում եմ բոլորիս հաճելի խաղ»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0