Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց մակեդոնական «Շկուպիի» հետ:
Հանդիպման 4-րդ րոպեին «Փյունիկը» Էրիկ Վարդանյանի հստակ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: 26-րդ րոպեին Բայրամին հավասարեցրեց հաշիվը: Իսկ առաջին կեսի վերջնամասում «Շկուպին» Իլիեսկայի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ:
60-րդ րոպեին մակեդոնացիները ևս մեկ գնդակ ուղարկեցին երևանյան ակումբի դարպասը: Նորից աչքի ընկավ Բայրամին:
80-րդ րոպեին «Փյունիկը» Մաքսիմ Ժեստոկովի գոլի շնորհիվ նախ կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6 րոպե անց Էդգար Մանուչարյանը հավասարեցրեց հաշիվը: