Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը» ընկերական խաղում հաղթել է «Բելասիցային» 4։2 հաշվով, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում կապանյան թիմն անցկացրեց ստուգողական թվով 3-րդ հանդիպումը։ Այս անգամ մրցակիցը բուլղարական «Բելասիցա» ակումբն էր։
Առաջին կեսում թիմերը փոխանկվեցին երկուական գոլերով,կապանյան թիմից աչքի ընկան Գևորգ Օհանյանն ու Գեղամ Թումբարյանը։
Երկրորդ կեսում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կարողացան ևս երկու գոլ խփել, դուբլ ձևակերպեց Էմիլ Եղիազարյանը։ Արյդունքում՝ «Գանձասար-Կապան» - «Բելասիցա» 4-2։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կանցկացնի հուլիսի 23-ին։ Մրցակիցը Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս» ակումբն է»,- գրված է հայտարարությունում։