TotalFootball.am


21.07.19 16:23

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Գրիգոր Աղեկյանը տեղափոխվեց «Լոռի»


«Լոռին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը:

23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին: Մինսկը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ: Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում, դարձել 2017/18 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբում մասնակցել է 28 խաղի, խփել 4 գոլ:

Հայաստանի Մ21 հավաքականի կազմում Աղեկյանը մասնակցել է 9 հանդիպման: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0