TotalFootball.am


15.08.19 20:53

«Везёт тому, кто везёт». «Արարատ-Արմենիայի» պատմական արդյունքի «մեղավորները»


Հայաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական նվաճման հասավ՝ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելով: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ նմանօրինակ իրադարձությունը, կարելի է ասել, միշտ էլ եղել է երկրպագուների երազանքը, քան ակումբների նպատակը: Այս տարիների ընթացքում, չնայած տարատեսակ փորձերին, մեկ-երկու փուլ անցնելուն, երկարաժամկետ թվացող նախագծերից մնացել են միայն գծերը:

 

Իսկ ի՞նչ արեց «Արարատ-Արմենիան», ինչպե՞ս հասավ նման արդյունքի՝ այն էլ ընդամենը 1 տարում: Այո, պատկերացրեք, որ հնարավոր է մեկ տարվա ընթացքում հավաքել թիմ, որը կկարողանա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ մտնել: 

«Բախտները բերեց, հարմար մրցակիցներ բաժին հասան»

Այս տեսակետը հերքում ենք մեկ նախադասությամբ՝ «Везёт тому, кто везёт»: 

 

Բախտը ֆուտբոլում ոչ միանշանակ հասկացողություն է: Անգամ յուրաքանչյուր գրոհի ժամանակ հաջողությունը կամ անհաջողությունը կարելի է կապել բախտի գործոնի հետ: «Արարատ-Արմենիայի» դեպքում պետք է նշել ճիշտ և գրագետ կառավարումը, սահմանած նշաձողն ու զարգացումը: Ինչպես նաև սեփական սխալներից դասեր քաղելը և վերջում նոր անրադառնալ ֆինանսներին: Ինչո՞ւ վերջում:

На изображении может находиться: 3 человека, свадьба и на улице

Որովհետև, եթե դու չունենաս կառավարման մոդել և նպատակ, ապա նույնիսկ միլիոնների շնորհիվ չես հասնի եվրագավաթի փլեյ-օֆֆ փուլ: Չես կարողանա պայմանագիր կնքել այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք մակարդակով զգալիորեն գերազանցում են Հայաստանում խաղացող լեգիոներներին: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար գումար չես վճարի: 

«Արարատ-Արմենիան» «Փյունիկից» ձեռք բերեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին, որը դարձավ թիմի առաջատարներից մեկը: 

Խնդիրը միայն տրանսֆերային արժեքի կամ աշխատավարձի մեջ չէ: Եթե թիմում չեղավ առողջ մրցակցություն, ապա նույնիսկ բարձրակարգ լեգիոները ժամանակի ընթացքում ռեգրես կգրանցի: 

Картинки по запросу վարդան Մինասյան

Ընդամենը երեք տրանսֆերային պատուհան, մոտ մեկ տարի ժամանակահատված և գրեթե զրոյից կազմավորված թիմ, որը ԵԼ-ի փլեյ-օֆֆում է: Դա խոսում է ակումբի ամբիցիաների և ղեկավար կազմի պրոֆեսիոնալ աշխատանքի մասին: Ընդամենը մեկ տարվա ընթացքում «Արարատ-Արմենիան» պաշտոնանկ արեց երկու մարզչի և թիմ հրավիրեց Վարդան Մինասյանին: Մարզիչ, որը, շատերի կարծիքով, գրեթե չի փոխել իր գաղափարներն ու փիլիսոփայությունը: Բայց, այնքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ: Վարդան Մինասյանը, երևի թե իր մարզչական կարիերայում առաջին անգամ հայտնվեց մի տեղ, որտեղ հասարակության կամ ղեկավարության կողմից ճնշում չկար: Կարծում եմ՝ հենց դա էլ օգնեց նրան «Արարատ-Արմենիային» ԵԼ-ի փլեյ-օֆֆ դուրս բերելուն: 

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди сидят и в помещении

Վարդան Մինասյանի շնորհիվ թիմում առողջ մրցակցություն կա: Նախորդ մրցաշրջանում երիտասարդները խաղալու հնարավորություն ստացան: Այս տարի երկու ուժեղ վինգերներ ձեռք բերելուց հետո (Զաքարիա Սանոգոն և Ֆուրջել Նարսինգը), թվում էր թե Մայիլսոն Լիման դուրս կմնա թիմի հիմնական կազմից: Սակայն  հենց այդ առողջ մրցակցության շնորհիվ Լիման կարողացավ տեղ վաստակել հիմնական կազմում՝ պահեստայինների նստարանին թողնելով Ալեքս Ջունիորին և Զաքարիա Սանոգոյին: Լիման վերջին խաղերում փայլուն խաղ է ցուցադրում: 

На изображении может находиться: один или несколько человек, люди занимаются спортом, стадион и на улице

Նարսինգն ապացուցեց, որ նույնիսկ Հոլանդիայի առաջնությունից կարելի է տեղափոխվել Հայաստան և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: 

Հաղթել շվեդական ԱԻԿ-ին առաջին խաղում, պատասխան խաղի մինչև վերջին րոպեն դիմակայությունը հաղթելու շանսեր ունենալ, երկու հաղթանակ տոնել երկրորդ փուլում՝ թեկուզ Ջիբրալթարը ներկայացնող թիմի նկատմամբ, երրորդ փուլի առաջին խաղում պարտվելով՝ մրցակցի հարկի տակ չոր հաշվով հաղթանակ տոնել... թվում է, թե սա հայկական որևէ ակումբի երազանքն է, բայց ոչ, սա «Արարատ-Արմենիայի» անցած ուղին է: Ակումբի ողջ անձնակազմի, ֆուտբոլիստների, մարզիչների, ղեկավար կազմի արժանի հաղթանակն է սա, որը մեծ ուրախություն է պարգևել հայ ֆուտբոլասերներին: 

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դուդելանժի» հետ: Այս ակումբը նախորդ տարի իր պատմությունն է կերտել՝ դուրս գալով խմբային փուլ, որտեղ մի խմբում է եղել «Բետիսի», «Օլիմպիակոսի» և «Միլանի» հետ: Գուցե հիմա էլ եկել է «Արարատ-Արմենիայի» հերթը...

 

Հ.Գ. Շնորհակալություն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին, որ հնարավորություն ընձեռեց հայ լրագրողներին ներկա գտնվել Վրաստանում կերտած պատմական հաղթանակին: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0