TotalFootball.am


19.08.19 21:17

[ՎԻԴԵՈ] Բարձագույն խումբ. «Արարատը» ջախջախեց «Փյունիկին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Փյունիկը» Ավանի ակադեմիայում ընդունել էր Երևանի «Արարատին»: 

Հանդիպումը բավական հետաքրքիր ու լարված պայքարում անցավ: Հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Դենիս Դեդեչկոն: 

Ընդմիջումից հետո «Փյունիկին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Սիմոնյանը: 

Բայց հետո կատարվեց անսպասելին՝ «Արարատը» խաղի վերջին 15 րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց Դրագոյեվիչի դարպասն ու հաղթեց 4:1 հաշվով՝ դուբլ ձևակերպեց Դեդեչկոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Զավեն Բադոյանն ու Վեսլեն Ժունիորը: 

Այսպիսով՝ «Արարատը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և այժմ վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0