TotalFootball.am


22.08.19 21:15

«Դյուդելանժի» մարզիչ. «Արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին»


Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիայի» դեմ առաջին խաղից հետո () «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆեռերան կիսվել է տպավորություններով:

«Առաջին 30 րոպեն շատ դժվար ստացվեց: Երկրորդ կեսում մենք կարողացանք վերադառնալ խաղ, չնայած որ առաջին կեսում ևս ունեինք լավ հնարավորություն, որը չկարողացանք օգտագործել:

Յուրաքանչյուր խաղ իր դժվարությունն ունի՝ նույնն էլ մրցակիցների առումով: Չի կարելի համեմատել «Արարատ-Արմենիային» մեր նախորդ մրցակիների հետ: Յուրաքանչյուրը թիմ փորձում է խաղալ իր ֆուտբոլը: Մեր այսօրվա մրցակիցը շատ հզոր էր: Կարող եմ ասել՝ հաշիվը համապատասխանում է խաղի ընթացքին:

Հիմա դժվար է ինչ-որ բան ասել խմբային փուլում խաղալու վերաբերյալ: «Արարատ-Արմենիան» ևս չի կարող ասել, որ արդեն հաջորդ փուլում»,- ասել է «Դյուդելանժի» մարզիչը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0