Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Կայսարը» մրցեց «Ժետիսուի» հետ։
Մրցաշարային աղյուսակում հարևան թիմերի մրցակցությունում հաղթեց Հայաստանի ազգային ընտրանու աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանի «Ժետիսուն», որը հաղթեց 2։0 հաշվով։ Հովհաննիսյանը վաստակեց դեղին քարտ ու փոխարինվեց 61-րդ րոպեին։
Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, ապա նա «Կայսարի» կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը ու նույնպես արժանացավ դեղին քարտի։