TotalFootball.am


10.09.19 14:31

Մխիթարյան. «Ես երբեք չեմ հանձնվում»


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ առաջին ասուլիսն է տվել:

«Այո, ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանք ուրախ էին իմ ցուցադրած խաղով: Հիմա ես ցանկանում եմ կենտրոնանալ «Ռոմայի» վրա, որը նոր փորձ է ինձ համար: Ես երբեք չեմ հանձնվում: 

Ես չեմ վախենում ճնշումից: Ես սովոր եմ դրան, երբ ամեն վայրկյան քեզ քննադատում են: 30 տարեկանում ես արդեն գիտեմ, թե ինչպես պետք է դուրս գալ նման իրավիճակներից: «Ռոմա» տեղափոխվելը հիանալի հնարավորություն է և ես միանգամից ընդունել եմ այն՝ չմտածելով փողի մասին: Ես ուզում եմ խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0