TotalFootball.am


10.09.19 17:43

Անտոնիո Ֆլորես Լոզանո. ո՞վ է Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչը


Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջերս մեկնարկել է Եվրոպայի Մ 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում: Հայաստանի Մ 21 հավաքականը նախ՝ նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի, ապա 6:1 հաշվով պարտվեց Իսլանդիայի հասակակիցներին: 

Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա համացանցում: Այս հարցի վերաբերյալ որոշակի տեղեկություն ստանալու համար TF-ն դիմել էր ՀՖՖ-ի Հասարակայնության հետ կապերի և Lրատվության բաժին, որտեղից տրամադրեցին Անտոնիո Ֆլորեսի կենսագրական որոշ տվյալներ: 

Անտոնիո Լոզանո Ֆլորեսը ծնվել է 1954 թվականի հուլիսի 19-ին: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է իսպանական «Ալբասետեի» երիտասարդական և հիմնական թիմում: Ինչպես նաև «Վիլլարոբլեդո» թիմում (3-րդ դիվիզիոն):  Ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական ՊՐՈ կարգի արտոնագիր:

Մարզչական կարիերան 

1992-1993 թթ. - «Ատլետիկո Ալբասետե» (3-րդ դիվիզիոն)

1994-1995 թթ. - «Ալբասետե» պահեստային թիմ (Մ 19)

1996-1997 թթ. - «Դեպորտիվո Էսպանյոլ», մարզչի օգնական (1-ին դիվիզիոն)

1999-2001 թթ. - «Մոնտերեյ» (Մեքսիկա), մարզչի օգնական (1-ին դիվիզիոն)

2008-2011 թթ. - «Ալբասետե», տեխնիկական տնօրեն

2007 թվականից ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ, Ա և ՊՐՈ կատեգորիաների կուրսերի հրահանգիչ

2019 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0