TotalFootball.am


23.10.19 18:14

TotoGaming-ն ասում է՝ «Հանձնվել չկա»


TotoGaming ընկերությունը հայտարարում է  SuperToto՝ 4-րդ մրցաշրջանի մեկնարկի մասին, որն ընթանալու է «Հանձնվել չկա» մարտական կարգախոսի ներքո։

Արդեն ավանդույթ դարձած SuperToto-ն այս տարի խոստանում է ավելի հետաքրքիր ընթացք և կրկնակի շռայլ մրցանակային ֆոնդ։ Մինչ այժմ խաղարկված ճոխ մրցանակների թվում տեղ են գտել հարյուրավոր միլիոններ և տարածաշրջանում նախադեպը չունեցող «Ջի» դասի Մերսեդես: Հաշվի առնելով անցյալի հարուստ փորձը՝ կարելի է ենթադրել, որ այս անգամ SuperToto-ի գանձարանը պարզապես պայթելու է։ Նոր խաղարկությունը կանցնի 6 փուլով՝ նախկին 3-ի փոխարեն։ Այսինքն՝ երկու անգամ մեծացել է թե՛ մրցանակների քանակությունը, թե՛ դրանք շահելու հավանականությունը։ Փոփոխվել է նաև մրցանակների տեսականին՝ այս անգամ նախատեսված է մեքենաների խաղարկություն ևս։ Դրանք 5-ն են՝ տարբեր դասի և շքեղության մոդելներ։

Ինչպես և նախորդ խաղարկությունների դեպքում, այս անգամ ևս SuperToto-ի հիմքում դասական վիճակախաղի սկզբունքն է։ Ընդ որում, վիճակահանությանը  կարող են մասնակցել միայն պարտված խաղադրույքով տոմսերը։ Կախված համընկնումների թվից՝ մասնակիցները կարող են շահել հետևյալ 3 տեսակի մրցանակները՝

  1. 1.    Խաղադրույքի տասնապատիկ շահում
  2. 2.    5 ավտոմեքենա
  3. 3.    Աճող Ջեքփոթ՝ սկսած 50,000,000 դրամից

Ըստ կազմակերպիչների՝ նման բաշխումը ենթադրում է առավել բազմազան խաղապրոցես՝ դինամիկ և հետաքրքիր ընթացքով։

 

TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանի խոսքերով՝ պետք է մշտապես հաշվի առնել հաճախորդների հույզերն ու մոտիվացիան։ Նա մասնավորապես նշել է․ «Մենք չափազանց կարևորում ենք մեր հաճախորդների տրամադրությունը, և սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր արդեն հաղթել են, այլև նրանց, ում բախտն այդքան էլ չի բերել։ SuperToto-ն հենց վերջիններիս համար է։ Սա երկրորդ շանսի հնարավորություն է, և պատահական չէ, որ մենք ընտրել ենք հենց «Հանձնվել չկա» կարգախոսը։ TotoGaming-ի հետ իսկապես հանձնվել չկա․․․»։


TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500,000 pre-match և 450,000 live իրադարձություն, շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում, 7,500-ից ավել մրցաշար և առաջնություն։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0