TotalFootball.am


07.11.19 18:18

Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Աբրահամ Խաշմանյանի շուրջ ստեղծված աղմուկը


Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակումից հետո մեծ աղմուկ էր բարձրացել։ ՀՖՖ գործկոմի մի քանի անդամներ տարածել էին կանոնադրության այն կետը, որ ֆեդերացիայի նախագահը չի կարող ազգային հավաքականի մարզիչ նշանակել։
Այսօր կայացած գործադիր կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
«Փաստաթուղթը պետք է մուտքագրվեր Հայաստանի պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Ինչ-ինչ պատճառներով այն մուտքագրվել է նոր՝ հոկտեմբերի 27-ին։ Դրա համար 10 օր ժամանակ է պետք, որպեսզի գրանցվի պետական ռեգիստրում։ Այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը, բայց երբ ինձ ներկայացրել են, որ մարզչի նշանակման հարց կա, մեր աշխատակազմը չի տեղեկացրել, որ պետական ռեգիստրում  այն դեռևս գրանցված չի, դա եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մի աշխատակցի կողմից, ով պետք է տաներ պետռեգիստր հունիս ամսին, բայց տարել է հոկտեմբերին ու դրա մասին ոչինչ չի ասել՝ մտածելով խոսակցություն չբերի իր վրա։ Դա է եղել միակ պատճառը, ու այն աղմուկը, որը բարձրացավ, տեղին չէր», - ասել է Վանեցյանը։

Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակումից հետո մեծ աղմուկ էր բարձրացել։ ՀՖՖ գործկոմի մի քանի անդամներ տարածել էին կանոնադրության այն կետը, որ ֆեդերացիայի նախագահը չի կարող ազգային հավաքականի մարզիչ նշանակել։

Այսօր կայացած գործադիր կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

«Փաստաթուղթը պետք է մուտքագրվեր Հայաստանի պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Ինչ-ինչ պատճառներով այն մուտքագրվել է նոր՝ հոկտեմբերի 27-ին։ Դրա համար 10 օր ժամանակ է պետք, որպեսզի գրանցվի պետական ռեգիստրում։ Այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը, բայց երբ ինձ ներկայացրել են, որ մարզչի նշանակման հարց կա, մեր աշխատակազմը չի տեղեկացրել, որ պետական ռեգիստրում  այն դեռևս գրանցված չի, դա եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մի աշխատակցի կողմից, ով պետք է տաներ պետռեգիստր հունիս ամսին, բայց տարել է հոկտեմբերին ու դրա մասին ոչինչ չի ասել՝ մտածելով խոսակցություն չբերի իր վրա։ Դա է եղել միակ պատճառը, ու այն աղմուկը, որը բարձրացավ, տեղին չէր», - ասել է Արթուր Վանեցյանը։

Տեսանյութը՝ «Ազատություն» պարբերականի





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0