TotalFootball.am


07.11.19 18:48

Արեն Մկրտչյան․ «ՀՖՖ նախագահի ու Գործկոմի միջև բացառապես աշխատանքային հարաբերություններ են»


ՀՖՖ Գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը մեկնաբանել է Աբրահամ Խաշմանյանի շուրջ ստեղծված աղմուկը։
«Բարձր եմ գնահատում Աբրահամ Խաշմանյանի ունակությունները և հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում և պետք է նշեմ, որ, ըստ գործող կանոնադրության, Հայաստանի հավաքականի մարզիչ պետք է նշանակի գործկոմը։ 
Հայաստանի հավաքականի մարզիչ «նշանակվել» էր ընթացակարգային և կանոնակարգային խախտումներով, որի մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է։
ՀՖՖ նախագահի հետ բացառապես աշխատանքային հարաբերություններ են, մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում զետեղված հրապարակումից, քանի որ հստակ գիտենք կանոնակարգը, որ առանց գործկոմի մարզիչ չի կարող նշանակվել։ Մեր մեջ կա աշխատանքային մթնոլորտ, և դա վկայում է այն փաստը, որ միաձայն կողմ քվեարկեցինք Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, քանի որ մենք նույնպես կարծում ենք, որ նա լավագույն թեկնածուն է՝ գլխավորելու Հայաստանի հավաքականը։ Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի հավաքականը գրանցի հաջողություն», - ասել է Արեն Մկրտչյանը։

ՀՖՖ Գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը մեկնաբանել է Աբրահամ Խաշմանյանի շուրջ ստեղծված աղմուկը։

«Բարձր եմ գնահատում Աբրահամ Խաշմանյանի ունակությունները և հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում և պետք է նշեմ, որ, ըստ գործող կանոնադրության, Հայաստանի հավաքականի մարզիչ պետք է նշանակի Գործկոմը։ 

Հայաստանի հավաքականի մարզիչ «նշանակվել» էր ընթացակարգային և կանոնակարգային խախտումներով, որի մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է։

ՀՖՖ նախագահի հետ բացառապես աշխատանքային հարաբերություններ են, մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում զետեղված հրապարակումից, քանի որ հստակ գիտենք կանոնակարգը, որ, առանց Գործկոմի, մարզիչ չի կարող նշանակվել։ Մեր մեջ կա աշխատանքային մթնոլորտ, և դա վկայում է այն փաստը, որ միաձայն կողմ քվեարկեցինք Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, քանի որ մենք նույնպես կարծում ենք, որ նա լավագույն թեկնածուն է՝ գլխավորելու Հայաստանի հավաքականը։ Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի հավաքականը գրանցի հաջողություն», - ասել է Արեն Մկրտչյանը։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0