TotalFootball.am


09.11.19 02:11

WhoScored. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը «Քյոլնի» դեմ խաղում


Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Քյոլնին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով այդ խաղում փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին, դրանից 2 րոպե հետո դարձավ գոլի հեղինակ, իսկ 90+7-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, WhoScored պարբերականի կողմից ստացել է 7,7 գնահատականը։

Նա և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին այս ցուցանիշով լավագույնն են տվյալ խաղում։

Ներկայացնենք նաև Սարգիս Ադամյանի վիճակագրությունն անցկացրած 45 րոպեներում․ 

Հարվածներ (դեպի դարպասը) - 2 (2) 

Գնդակին հպումները - 28

Փոխանցումների քանակը (ճշգրիտ) - 14 (10) 

Սրող փոխանցումներ - 1

Փոխանցումների ճշգրտություն - 71 %

Դրիբլինգ (հաջողված) - 4 (1) 

Խաղից դուրս, խախտումներ - 0





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0