TotalFootball.am


14.11.19 21:03

Աբրահամ Խաշմանյան. «Իսկ ինչո՞ւ չպետք է հրավիրեի Գևորգ Կասպարովին»


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անդրադարձել է Գևորգ Կասպարովին հավաքական հրավիրելու փաստին.

«Իմ բոլոր որոշումները բխում են ու բխելու են դաշտից: Երկրորդ հերթին կա նաև մարդկային գործոն: Գևորգ Կասպարովին պատահական չեմ հրավիրել ազգային հավաքական: Նման խաղացողներին, որ ամբողջ կյանքում խաղացել են բարձր մակարդակի վրա, հոգի են տվել, պրոֆեսիոնալ են, պետք է հարգանքի տուրք տանք: Կասպարովն իմ մոտ խաղացել է, շատ լավ եմ ճանաչում նրան: Իմ որոշումը նաև դրա հետ է կապված եղել:

Իսկ ինչո՞ւ պետք է Գևորգին չհրավիրեմ, եթե նա խաղում է իր ակումբում ու շատ լավ մարզավիճակում է, այլ հրավիրեմ մեկ այլ խաղացողի, որ պահեստայինների նստարանին է նստում»,- ասել է Խաշմանյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ընտրանին կհանդիպի Հունաստանին:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0