TotalFootball.am


15.11.19 23:42

Խաշմանյան. «Երբեք չեմ ասի, որ վաղն ունենալու ենք հզոր հավաքական»


Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրում 0:1 հաշվով պարտվեց Հունաստանին:

Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղային ասուլիսի ընթացքում խոսեց ազգային թիմի առջև դրված նպատակների մասին.

«Պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դրվելու: Մեկ բան կարող ենք անել, որ ունենանք ամուր հավաքական: Ես երբեք չեմ նշի, որ վաղն ունենալու ենք հզոր հավաքական և հասնելու ենք մեծ հաջողությունների, քանի որ ըստ իս՝ դա իրատեսական չէ: Մենք գիտենք դրա պատճառները: Կարող ենք ունենալ ամուր թիմ, որը դուրս կգա և կպայքարի բոլոր հավաքականների հետ: Դրա համար, սակայն, ժամանակ է պահանջվում: Հունաստանի հետ խաղում տեսա որոշ բաներ, որոնք ֆուտբոլիստները հասկացել են ու կարող են անել»,- ասել է Խաշմանյանը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0