TotalFootball.am


16.11.19 00:44

Գրիգորյան. «Հունաստանի այս կազմն ավելի ուժեղ էր, քան այն, որին հաղթել էինք Աթենքում»


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը խոսել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հունաստանի դեմ խաղի մասին (0:1): 

«Դժվար հանդիպում էր: Հունաստանը շատ լավ թիմ ուներ: Պատահական չէր, որ նրանք հաղթել էին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: 

Այսօր էլ շատ դժվար էր, քանի որ մեր թիմի ավագը չկար, Ղազարյանը, Կառլենը, Ադամյանը բացակայում էին: Բայց մենք ամեն ինչ արեցինք, պայքարեցինք: 

Սկզբից էր մի քիչ դժվար, քանի որ թիմը նոր մարզչի հետ դժվար է ըմբռնում նրա ասածները: Երկրպագուներին եմ ցանկանում շնորհակալություն հայտնել: Սա մեր վերջին տնային խաղն էր այս ընտրական փուլում: 

Մարզիչների համար էլ է դժվար: Ակումբը մարզելն ուրիշ է, հավաքականը՝ ուրիշ: Նրանց համար էլ նոր փորձություն է: Ես իմ վրա եմ զգում դա, երբ հավաքականից գնում եմ ակումբ, տարբերությունը մեծ է»,- ասել է Արտակ Գրիգորյանը: 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0