Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի Հունաստանի (0:1) դեմ խաղում դեղին քարտ ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը։
Այն Ռումյանի համար թվով երրորդն էր այս ընտրական մրցաշարում։
Այդպիսով՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բաց կթողնի ընտրական փուլի վերջին տուրի Իտալիայի դեմ հանդիպումը։ Նա թիմի հետ չի մեկնի Պալերմո։