TotalFootball.am

16.11.19 19:32

Ալեքսանդր Գրիգորյանը նշել է՝ ինչն է խանգարել գլխավորել Հայաստանի հավաքականը

«Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին խոսակցությունները:
«Զարմացա ծաղրածուների կողմից իմ վերաբերյալ ԶԼՄ-ներում պատվիրված կեղտերի քանակից: Ցանկանում եմ ասել այն մարդկանց, որոնք զբաղվում են դրանով, որպեսզի ես աշխատանք չունենամ՝ ընկերներ, անօգուտ է: Ես անթերի չեմ, ինչպես ցանկացած մարզիչ: Անօգուտ է ինձ խանգարել:
Հայտնվում եմ այնտեղ, որտեղ ոչ ոք չի ակնկալում: Կարող եմ մարզել այնտեղ, որտեղ հարմար է՝ նույնիսկ վերադառնալ կանանց ֆուտբոլ: Փողի հարցը երբեք ինձ համար առաջնային չի եղել, երբեք մեծ գումարներ չեմ վաստակել: Միշտ որոշում եմ կայացրել, որոնք ի սրտե են եղել:
Ամենայն հավանականությամբ կարող եմ հայտնվել հայկական ակումբներից մեկում, բայց ոչ «Փյունիկում»», - Գրիգորյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն:
Այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա կարող էր գլխավորել Հայաստանի հավաքականը, բայց նրան խանգարել են չարախոհների հրապարակումները, Գրիգորյանը պատասխանեց. «Լիովին ճիշտ է»:
Նախկինում լրագրող Վասիլի Ուտկինը գրել էր, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Գրիգորյանի նշանակումը ձախողվել է, քանզի մասնագետի հասցեին կտրուկ բացասաբար էր արտահայտվել գործակալ Դմիտրի Սելյուկը:

  Լրահոս

Հայաստան

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0