TotalFootball.am


16.11.19 23:28

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանեց Պալերմո


Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց իտալական Պալերմո քաղաք, որտեղ երկու օր անց կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ազգային ընտրանին կհանգրվանի «Էքսելսիոր» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին (Երևանի ժամանակով՝ 21։30-ին) Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, իսկ 19։00-ին՝  մեր ընտրանու նախախաղային մարզումը։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0