TotalFootball.am


21.11.19 18:20

Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել. ՀՖՖ գործկոմն ընդունել է այն


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել է, որը ընդունել է ՀՖՖ գործկոմը: Այս մասին հայտնել է Արթուր Վանեցյանը:

«Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված հարցերի քննարկմանը: Գիտեք, որ մեր հավաքականը Իտալիայում աննախադեպ՝ 1:9 հաշվով պարտություն կրեց: Մեր համար դա շատ մտահոգիչ էր: 

Քննարկման արդյունքում ես առաջարկեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը: Երկար քննարկում ունեցանք գործկոմի անդամների հետ: Ավելի մանրամասն կասի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը: 

«Նախ՝ քննարկել ենք մեր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանը որոշել է իր որոշմամբ հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից: Եվ մենք ընդունել ենք այդ հրաժարականը: Պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար: 

Դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ: Այս պահին գործող գործկոմն, այդ պահից սկսած այլևս չի գործելու»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:  





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0