24news.am-ը՝ հղում անելով «Ժամանակ» թերթին գրում է.
«Դեռեւս անցյալ տարվա հուլիսի ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ՀՖՖ նախագահ է դառնալու Արթուր Վանեցյանը, ապա ինքը հրաժարական կտա: Հայրապետյանը հենց այդպես էլ վարվեց:
Նա այն ժամանակ պայման էր դրել, որ իր հրաժարականից հետո ՀՖՖ-ն չպետք է ղեկավարի Խորեն Հովհաննիսյանը կամ նախկին ոստիկանապետը Սուրեն Աբրահամյանը, ով նախկինում եղել է ՀՖՖ նախագահ: Այն ժամանակ նման երաշխիքներ տրվել էին:
Հիմա Խորեն Հովհաննիսյանը ՀՖՖ-ն ղեկավարելու հավակնություններ է դրսեւորում, ինչը նշանակում է, որ նախկինում տրված երաշխիքը այլևս չի գործում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: