TotalFootball.am


01.12.19 00:01

Տալալաև. «Ընկերս, որը սերտ կապի մեջ է Խաշմանյանի հետ, ասաց, որ ողբերգություն է տեղի ունեցել»


Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, որը ներկայումս աշխատում է «Խիմկիում», խոսել է Հայաստանի ազգային հավաքականի վերջին արդյունքների մասին: 

- Մինչև «Խիմկին» աշխատել եք Հայաստանի առաջնությունում՝ գլխավորելով «Փյունիկը» և ճանաչվել եք տարվա լավագույն մարզիչ: Ի՞նչ զգացումներով ընդունեցիք ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Հայաստանի՝ իտալիացիներից կրած պարտությունը (9:1): 

- Խաղը չեմ դիտել: Բայց իմ ընկերը, որը սերտ կապի մեջ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ, զանգահարեց և ասաց, որ ողբերգություն է տեղի ունեցել: Համաձայն եմ նրա հետ, բայց ոչ թե 9:1 հաշվի համար, այլ նրա, որ հիմա, ամենայն հավանականությամբ, Խաշմանյանին կհեռացնեն, չնայած նա շատ ուժեղ մասնագետ է, որը կարող էր հավաքականը նոր մակարդակի վրա բարձրացնել: Պետք չէ գերագնահատել հայկական ֆուտբոլի ներկայիս ուժը: Այնտեղ հիմա նույն վիճակն է, ինչ Ռուսաստանում 90-ականներին: Շատ բան պետք է փոխել: Այնպես որ, Իտալիայից կրած պարտությունն օրինաչափ է: 

Ի՞նչ եք ուզում հավաքականից, որը երկու անգամ ոչ-ոքի է խաղացել Լիխտենշտեյնի հետ և սեփական հարկի տակ պարտվել է Ջիբրալթարին Ազգերի լիգայում: 

Այնուամենայնիվ, այնտեղ առաջընթացի բոլոր նախապայմանները կան: Եթե ուշադրություն դարձնեն ֆունկցիոնալ վիճակին և կարգապահությանը: Այսպիսի կարծիք եմ հայտնում՝ ճանաչելով Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին իմանալով, որոնց հետ մենք աշխատել ենք «Փյունիկում» 9 ամիս: Մինչև այդ թիմը խոշոր հաշվով պարտվել էր Ավստրիային և Սերբիային, իսկ հետո պայքարեցին նույն ավստրիացիների հետ (2:3) և սերբերից միավորներ խլեցին»,- Տալալաևի խոսքն է մեջբերել Sovsport-ը: 





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0