TotalFootball.am


03.12.19 12:51

Արսեն Եղիազարյանը ստացել է ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» մրցանակը


Արսեն Եղիազարյանը ստացել է ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» մրցանակը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը: 

 Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին:

Այսօր` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին»,- գրված է հայտարարությունում։

 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0