TotalFootball.am


03.12.19 20:31

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել


Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության կենթարկվի.

«Էրիկի մոտ ծնկի խնդիրներ միշտ էլ եղել են: Այն միշտ անհանգստացրել է Էրիկին: Երբ սկսեցի զբաղվել Վարդանյանի գործերով, նրան բերեցի Եվրոպայի լավագուն բժշկի՝ Կուգատայի մոտ: Նա ասաց, որ եթե Վարդանյանը ցանկանում է խաղալ ֆուտբոլ ու ցավեր չունենա, ապա պետք է վիրահատության ենթարկվի:

Այս պատճառով Էրիկն այսօր վիրահատության է ենթարկվել: Երեկոյան կզանգահարեմ բժշկին ու պարզ կլինի, թե որքան է նա բաց թողնելու: Ըստ նախնական տվյալների՝ 3-6 ամիս:

«Սոչիում» գիտեին Էրիկի վնասվածքի մասին: Ոչ մեկ դեմ չի եղել նրա վիրահատությանը: Ակումբում հասկանում են այս վիճակը ու թույլ տվեցին Էրիկին վիրահատվել և վերականգնվել»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Sport24-ը:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0