TotalFootball.am


03.12.19 20:47

Legal Sport-ի հայտարարությունը. Որևէ ակումբ կամ ՀԿ չի ցանկացել առաջարկել Կարեն Դոխոյանի թեկնածությունը


Legal Sport գործակալությունն այսօր հայտարարություն է տարածել.

«Ի գիտություն ֆուտբոլասերների, լրատվամիջոցների և ֆուտբոլային միավորների՝ բարձրացված աղմուկից հետո առնվազն հաշվետու ենք ձեզ:

Ինչպես հայտարարել էինք, ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցելը Լեգալ Սպորտ գործակալության համար ինքնանպատակ չէ, և մեր ցանկությունն է լույս սփռել հայկական ֆուտբոլի, մասնավորապես ՀՖՖ նախագահի ընտրության ընթացակարգի վրա: Մենք գիտակցում էինք, որ այսօր առկա ՀԿ-ներն ու ակումբները, որոնք իրավասու են առաջադրել և քվեարկել, իրականում, սինդիկատներ լինելով, մոբիլիզացվելու մեծ ներուժ ունեն: Այդուհանդերձ փորձ արեցինք կապվել նրանցից մի քանիսի հետ (քիչ թե շատ անկախ)` խնդրելով առաջադրել մեր թեկնածուին` Կարեն Դոխոյանին: Խնդրում ենք հաշվի առնել, որ խոսքը չէր գնում ընտրություններում ձայն ապահովելու մասին, այլ միայն` առաջադրելու: Նրանցից մի քանիսը ազնիվ գտնվելով` մերժեցին (անպայման նշելով, որ շատ են հարգում Կ. Դոխոյանին) և գերադասեցին չառաջադրել և ոչ մի թեկնածուի, իսկ 2-3 ֆուտբոլային միավոր էլ, որոնք վստահեցրել էին, թե կառաջադրեն, պարզապես դարձան անհասանելի բաժանորդ: Այս ամենը վկայում է այն մասին, որ տվյալ ձևաչափով պարզապես անիմաստ է մասնակցել ընտրություններին, իսկ այն առաքելությունը, որ ստանձնել ենք, կատարելու ենք ավելի մեծ եռանդով: Լապտերներով ու խոշորացույցով ոչ միայն տաղանդներ ենք բացահայտելու, այլ նաև ամեն ծածուկ և խավար բան, որ կխոչընդոտի մեր ֆուտբոլի զարգացմանը։

Հ. Գ. Անհասկանալի է, թե ինչու է ՀՖՖ-ն հապաղում հրապարակել թեկնածուների անունները։ Եվ, ի գիտություն մեր հայրենակիցների, չդատվածության մասին տեղեկանքը ոստիկանությունը տալիս է 7 օրվա ընթացքում։»,- ասված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0