TotalFootball.am


04.12.19 15:10

Արսեն Աղաջանյան. «Պատրաստ եմ ձեզ հետ միասին մարտահրավեր նետել ինքս ինձ»


Երեկ «Փյունիկը» պաշտոնական հայտարարության միջոցով հայտնեց, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում ակումբը ներկայացրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

Աղաջանյանն այսօր Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Արթուր Սողոմոնյանին՝ գրելով.

«Սիրելի ընկերներ,

Շնորհակալ եմ Արթուր Սողոմոնյանին և հպարտ, որ առաջադրվել եմ որպես ՀՖՖ նախագահի թեկնածու «Փյունիկ» ակումբից։ Կարծում եմ, որ ֆուտբոլը վառ անհատականությունների համատեղ արարելու արվեստ է, և սերը առ ֆուտբոլ ֆանտաստիկ արդյունքներ է գրանցելու։ Պատրաստ եմ ձեզ հետ միասին մարտահրավեր նետել ինքս ինձ, հանգամանքներին, դժվարություններին և ապահովել այդ կախարդական թռիչքը: Բարի երթ մեզ բոլորիս և ի գործ»,- գրել է ՀՖՖ նախագահի թեկնածուն:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0