TotalFootball.am


04.12.19 16:40

ՀՖՖ-ն հորդորում է ֆուտբոլային հանրությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, հորդորում ենք ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից:

Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, դեկտեմբերի 6-ին (ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները: Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6)  պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար»,- ասված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0